«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Ռուսական շուկայում առաջին զոհը կարող է լինել ուկրաինական խոզաճարպը

Ռուսական շուկայում առաջին զոհը կարող է լինել ուկրաինական խոզաճարպը
02.10.2013 | 11:28

Ռուսական շուկան կհրաժարվի ընդունել ուկրաինական խոզաճարպը: ՌԴ ղեկավարությունը մտադրություն չունի հրաժարվել իր սպառնալիքից` ՈՒկրաինայի նկատմամբ կիրառելու առևտրային պատժամիջոցներ, եթե նա, այնուամենայնիվ, ստորագրի ԵՄ ասոցիացիոն համաձայնագիրը: Ռուս-ուկրաինական առևտրային պատերազմում հերթական զոհը կարող է դառնալ խոզաճարպը:

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում, ակնկալվում է ասոցիացիոն համաձայնագրի ստորագրում ՈՒկրաինայի և ԵՄ-ի միջև: Ռուս պաշտոնյաները վստահեցնում են, որ դրանից հետո ՈՒկրաինայի շուկան կհեղեղվի եվրոպական անորակ, էժանագին ապրանքներով:

Ինչպես հայտարարել է ՌԴ Ռոսսելխոզնադզոր ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը, ռուսական մսամթերքի բոլոր վաճառակետերում պետք է խիստ վերահսկողություն իրականացվի, պետք է վերանայվեն Եվրոպայից և ՈՒկրաինայից ներմուծվող ապրանքատեսակները: Հակառակ դեպքում, ըստ Դանկվերտի, վտանգավոր արտադրանքը կարող է զանգվածային վատ հետևանքներ ունենալ ռուս սպառողի համար: Արգելվել են նաև Լեհաստանից ներմուծվող ապրանքները` կապված ապրանքանիշերի փոփոխման կամ բացակայության հետ:

Հիշեցնենք, Մոսկվան Կիևին առաջարկում է հրաժարվել ԵՄ-ին անդամագրվելուց և միանալ Մաքսային Միությանը, հակառակ դեպքում ռուսական շուկան կհրաժարվի ընդունել ուկրաինական ապրանքները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ